Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 461-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2025 թվականի N 461-Ա

ՎԱՐԴԱՆ ՌԱԶՄԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Վարդան Ռազմիկի Սիմոնյանի 2025 թվականի փետերվարի 10-ի դիմումը« ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024HAMZQE ծածկագիրը և հաշվի առնելով, որ համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 26-րդ փողոց, թիվ 22 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 290.1քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Վարդան Ռազմիկի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 290.1քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 269․7քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ։ 
  3. Ինքնակամ կառուցված՝ 4․4քմ պարիսպի, 6․0քմ պարիսպի, 1․3քմ ծածկի, 5․0քմ պարիսպի և 3․7քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ։ 
  4. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 269․7քմ բնակելի տան, 4․4քմ պարիսպի, 6․0քմ պարիսպի, 1․3քմ ծածկի, 5․0քմ պարիսպի և 3․7քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 471 686 / չորս հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր ութսունվեց / ՀՀ դրամ։
  5. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  6. Ուժը կորցրած ճանաչել համյքնի ղեկավարի 2025 թվականի մարտի 04-ի «Վարդան Ռազմիկի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման մասին» թիվ 243-Ա որոշումը։
  7. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner