Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի, հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը որոշում եմ
1.Համաձայնեցնել կառուցապատող`«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացրած <<Վոլիոս նախագծային ինստիտուտ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն Իվան Պավլովիչ Ռուդոմյոտկինին սեփականություն իրավունքով պատկանող Ակունք համայնք գյուղ Նոր գյուղ ,ծածկագիր՝ 07-049-0250-0189 հողամասի տարածքում 0․22կՎ էլեկտրամատակարարման ուղեգծի անցկացման աշխատանքների կատարման համար:
2․Քանդված հատվածները վերականգնել և բերել նախկին տեսքին տասնհինգօրյա ժամկետում:
3․ Պարտավորեցնել կառուցապատողին շինարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունն սկսելու վերաբերյալ :