|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հունիսի 2025 թվականի N 545-Ա |
ՍԱԹԻԿ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԼԵՆԴՐՈՒՇԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՍԵՆԱԺԻ ՀՈՐԵՐԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հիմք ընդունելով Հողային Օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ ՊՈԱԿ Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 14.12.2007 թվականի թիվ 01-1/800 տրամադրված արխիվային տեղեկանքը, 29․01․2008 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ս/մ 288-ժ/գ 65, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից տրամադրված հատակագիծը և Հայկ Լենդրուշի Շահումյանի դիմումը՝ որոշում եմ․
- Լենդրուշ Սարիբեկի Շահումյանին ՀՀ Կոտայքի շրջանի Զառի գյուղխորհրդի գործկոմի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 28 դեկտեմբերի 1991 թվականի թիվ 9 նիստի արձանագրությամբ վաճառված 1) 24․5մ x 6.3մ, 2) 62.5մ x 9.0:5.0մ և 42.5մ x 6.5մ արտաքին չափերով և 1030քմ ընդհանուր մակերեսով սենաժի 3 հորերի սպասարկման համար առանձնացված 0․28119հա հողամասի հիմքերը համարել վերականգնված:
- Քանի որ 0.28119հա հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա հողամասը օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով փոխանցել Լենդրուշ Սարիբեկի Շահումյանի գույքի ժառանգորդներ՝ Սաթիկ Համազասպի Շահումյանին և Հայկ Լենդրուշի Շահումյանին պայմանով՝ օտարման դեպքում կատարելու տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարում:
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 14-ի « Սաթիկ Համազասպի Շահումյանին և Հայկ Լենդրուշի Շահումյանին պատկանող սենաժի հորերին նախկինում հատկացված հողամասերի հիմքերի վերականգման վերաբերյալ » թիվ 399-Ա որոշումը։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|