Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի, 17 դեկտեմբերի 2025թ. թիվ 1062-Ա որոշմամբ, համաձայն <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի, <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <Բ> կետով, 34-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն, հիմք ընդունելով Ակունք համայնքապետարանի աշխատակամի աշխատակից՝ հողաշինարար Րաֆֆի Գասպարյանի կազմած արձանագրությունը, հարուցվել էր վարչական վարույթ, այն խախտման հիմքով, որ թիվ 07-049-0034-0021 կադաստրային ծածկագրով հողամասը՝ բնակավայրերի այլ հողատեսք հողամասը օգտագործվում է ոչ գործառնական նշանակությամբ և ծանրաբեռնված է ինքնակամ շենք-շինություններով:
Ակունքի համայնքապետարանում վարչական վարույթի լսումները նշանակված էր 8 հունվարի 2026 թվականին, որի մասին համաձայն ստացման ծանուցագրի վարույթի մասնակիցը պատշաճ կարգով ծանուցվել էր և չէր ներկայացել նիստին։ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
<< Վարչական իրավախախտումների վերաբեյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում գյուղական բնակավայրերում իրականացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով <Վարչական իրավախախտումների մասին>Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածը՝ որոշեցի․
- Քաղաքացի՝ Ժորա Գրիշայի Թադևոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք 100.000 / հարյուր հազար / ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել տուգանքի գումարը վճարել Ակունքի համայնքապետարանի 900105203104 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում: