Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջները, Կամո Գևորգի Աբգարյանի դիմումը և հաշվի առնելով, որ նրա ընտանիքին հատկացված հողամասից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջության՝ որոշում եմ.
- Կամո Գևորգի Աբգարյանին, Օլյա Անդրանիկի Վարդանյանին, Ծովինար Կամոյի Աբգարյանին, Ռոզա Կամոյի Աբգարյանին, Արևհատ Կամոյի Աբգարյանին և Գևորգ Կամոյի Աբգարյանին հատկացված՝ / հիմք հողային բարեփոխումների և սեփականաշնորհման քաղվածք / 0․23հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասերից մինչև 20% ավել օգտագործվող 0.046հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել համատեղ սեփականության իրավունքը։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|