|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մարտի 2024 թվականի N 201 |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հարցի քննարկման համար հիմք Է հանդիսացել <<ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀՄԴ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից կամովին հրաժարվելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դիմումը, առաջնորդվելով Հողային Օրենսգրքի 101-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 89 որոշումը․ որոշում եմ՝
- <<ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀՄԴ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ /հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 06032024-07-0005, 06032024-07-0011 և 05032024-07-0198 վկայականները / 07-009-0101-0262 կադաստրային ծածկագրով, 1․22133հա մակերեսով, 07-028-0114-0049 կադաստրային ծածկագրով, 0․70343հա մակերեսով և 07-009-0101-0260 կադաստրային ծածկագրով, 0․0904հա մակերեսով հողամասերը ճանաչել Ակունք համայնքի սեփականություն։
- Պետական գրանցմումից հետո համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|