|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 300-Ա |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, Համբարձում Վարանցովի Հակոբյանի 2024 թվականի հուլիսի 06-ի դիմումը, « ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՕՆԻԿԻ » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024NB3N6P ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ` 07-049-0277-0154-ից կադաստրային ծածկագրով, 0.06567հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 42․52քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 42․52քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Առաջարկել օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը կառույցն իրականացրած անձին՝ Համբարձում Վարանցովի Հակոբյանին գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու՝ ինքնակամ կառուցված 42․52քմ բնակելի նշանակության շենք-շինությունները և 0.06567հա հողամասը, կամ սույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում`վարձակալության իրավունքով ձեռք բերելու:
- Ուղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում՝ 42․52քմ բնակելի նշանակության շենք-շինությունների մեկ մետր քառակուսու օրինականացման համար վճարել 3346 ՀՀ դրամ իսկ 0.06567հա հողամասի մեկ մետր քառակուսու համար 2887․5 ՀՀ դրամ:
- Ուղղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 42․52քմ բնակելի նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 142 272 / հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր յոթանասուներկու / ՀՀ դրամ, իսկ 0.06567հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե /900105203179 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 1 896 221 / մեկ միլիոն ութ հարյուր իննսունվեց հազար երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|