Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի, հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը որոշում եմ
1.Համաձայնեցնել կառուցապատող`«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացրած <<Վոլիոս նախագծային ինստիտուտ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, գյուղ Նոր գյուղ 1-ին տեղամասի 8-րդ փողոց թիվ 14, ծածկագիր՝ 07-049-0253-0023 հողամասի տարածքում Մանվել Գաբրիելի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում 0․22կՎ էլեկտրամատակարարման ուղեգծի անցկացման աշխատանքների կատարման համար:
2․ Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Ակունքի համայնքապետարանին և մյուս շահագրգիռ կազմակերպություններին:
3․Քանդված հատվածները վերականգնել և բերել նախկին տեսքին տասնհինգօրյա ժամկետում: