Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի դրույթներով,Ակունք համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Ակունք համայնքի սեփականության ամենամյա գույքագրման 2024 թվականի փաստաթղթերը՝ համաձայն N 1-24 հավելվածների:
2.Սույն որոշմանը կցվում է Ակունք համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլված են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Համայնքի ավագանու անդամներ |