Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 20-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 83 որոշման 2-րդ հավելվածը և Գեղամ Սամվելի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 17032023-07-0185 վկայական / 07-049-0224-0103 կադաստրային ծածկագրով 0.15հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-049-0224-0090 կադաստրային ծածկագրով, 0․19476հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատերեր` Գեղամ Սամվելի Գրիգորյանին 500 000 / հինգ հարյուր հազար / ՀՀ դրամով: Քանի, որ համայնքային հողամասի մուտքն ու ելքը իրականացվում է Գեղամ Սամվելի Գրիգորյանին պատկանող հողամասի տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը հետագայում բարեկարգելու և օգտագործելու համար: Փաստացի տվյալ հողամասը մինչ օրս օգտագործվում է Գեղամ Սամվելի Գրիգորյանի կողմից որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի: Հարակից գտնվող՝ 07-049-0224-0091 և 07-049-0224-0092 կադաստրային ծածկագրով հողամասերը նույնպես պատկանում են Գեղամ Սամվելի Գրիգորյանին։
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|