Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 սեպտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, Ռոբերտ Մարտիրոսի Հովհաննիսյանի 2024 թվականի փետրվարի 21-ի դիմումը, « ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՕՆԻԿԻ » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023EEZSYA ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Զովաշեն` 07-028-0009-0005 կադաստրային ծածկագրով, 0.1277հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 94․0քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

 

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 94․0քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենք-շինությունները ճանաչել օրինական:
  2. Առաջարկել օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը կառույցն իրականացրած անձին՝ Ռոբերտ Մարտիրոսի Հովհաննիսյանին գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու՝ ինքնակամ կառուցված 94․0քմ բնակելի նշանակության շենք-շինությունները և 0.1277հա հողամասը, կամ սույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում`վարձակալության իրավունքով ձեռք բերելու:
  3. Ուղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում՝ 94․0քմ բնակելի նշանակության շենք-շինությունների մեկ մետր քառակուսու օրինականացման համար վճարել 2622 ՀՀ դրամ իսկ 0.1277հա հողամասի մեկ մետր քառակուսու համար 514․8 ՀՀ դրամ:
  4. Ուղղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 94․0քմ բնակելի նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 246 468 / երկու հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր վաթսունութ / ՀՀ դրամ, իսկ 0.1277հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե /900105203179 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 942 599 / իննը հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր իննսունիննը / ՀՀ դրամ:
  5. Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner