Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի Ակունք համայնքի ավագանու 2024թ դեկտեմբերի 25- թիվ 77-Ն որոշման, հիմք ընդունելով <<ՇԵՄ >> ՍՊԸ –ի տնօրեն Դավիթ Լազարյանի կողմից ներկայացված հայտերը. որոշում եմ
1.Տրամադրել <<ՇԵՄ>> ՍՊԸ-ին Ակունք համայնք Ակունք գյուղ Ակունք 23-րդ թիվ 4-6 հասցեի 401,56քմ ընդհանուր մակերեսով հանգստյանը տանը 2024 թվականի հունվարի 01-ից մնչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում.
1) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն,
2) Ոգելից եվ ալկոհոլային խմիչքների եվ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: