Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Գոռ Վովիկի Առաքելյանի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դիմումը, « ՍԿԶԲՆԱԿԵՏ » ՍՊԸ անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024VFFKJX ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ՝ 07-049-0271-0046 կադաստրային ծածկագրով ինքնակամ կառուցված 312․69քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Գոռ Վովիկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 312․69քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 203.5քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ
- Ինքնակամ կառուցված՝ 43․5քմ ամառային խոհանոցի, 2․32քմ սանհանգույցի, 24․87քմ լողավազանի, 24․74քմ սանհանգույցի և 13․76քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 203.5քմ բնակելի տան, 43․5քմ ամառային խոհանոցի, 2․32քմ սանհանգույցի, 24․87քմ լողավազանի, 24․74քմ սանհանգույցի և 13․76քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 450 060 / չորս հարյուր հիսուն հազար վաթսուն / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|