Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 դեկտեմբերի 2024 թ.

ԱՐՏԱԿ ՎՐՈՒՅՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԱՆ ՎՐՈՒՅՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արտակ Վրույրի Պետրոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 03-ի դիմումը,  « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024RZYBBQ ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կապուտան, 3-րդ փողոց, 5-րդ փակուղի, 1 հացսեում  ինքնակամ կառուցված 508․4քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Արտակ Վրույրի Պետրոսյանին և Մարան Վրույրի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 508․4քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 248․3քմ բնակելի տան, 8․1քմ կաթսայատան, 53․0քմ անասնաշենքի, 35․2քմ թոնրատան, 10․0քմ օժանդակ շինության, 54․1քմ անասնաշենքի, 18․2քմ խորդանոց, 5․1քմ հարթակի, 61․0քմ ծածկի, 2․5քմ հարթակի, 6․4քմ ծածկի, 0․5քմ պարսպի, 2․0քմ պարսպի և 4․0քմ պարսպի օրինականացման համար վճար չգանձել, քանի որ կառուցված է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 22․1 կետի պահանջով։
  3. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner