Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22,22․1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արտակ Վարդանի Գալստյանի 2024 թվականի նոյեմբերրի 8-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024UMEWTM ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 2-րդ փողոց, 27 հասցեում ինքնակամ կառուցված 236.9քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Արտակ Վարդանի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 236․9քմ արտաքին չափերով շենք-շինությունները, 1 / մեկ / բացված պատուհանը, 1 /մեկ / բացված դուռը, 2 / երկու / փակված դուռը, 1 / մեկ / փակված պատուհանը, 3 / երեք / բացված դուռը, 1 / մեկ / դուռ ձևափոխված պատուհանի և 1 / մեկ / փակված դուռը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 50․2քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ:
- Ինքնակամ կառուցված՝ 15․2քմ անասնածենքի, 109․6քմ անասնաշենքի, 3․4քմ զուգարանի, 20․9քմ հարթակի, 6․1քմ ծածկի, 29․0քմ ծածկի և 0․7քմ հարթակի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003,8 ՀՀ դրամ:
- Ինքնակամ կառուցված՝ 1,8քմ պարիսպի օրինականացման համար վճար չգանձել, քանի որ կառուցված է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 22․1 կետի պահանջով։
- Իսկ ինքնակամ բացված, փակված կամ ձեվափոխված յուրաքանչյուր դռան, պատուհանի և բացվածքի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ 1673 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 50․2քմ բնակելի տան, 1 / մեկ / բացված պատուհանի, 1 /մեկ / բացված դուռան, 2 / երկու / փակված դուռան, 1 / մեկ / փակված պատուհանի, 3 / երեք / բացված դուռան, 1 / մեկ / դուռ ձևափոխված պատուհանի, 1 / մեկ / փակված դուռան, 15․2քմ անասնածենքի, 109․6քմ անասնաշենքի, 3․4քմ զուգարանի, 20․9քմ հարթակի, 6․1քմ ծածկի, 29․0քմ ծածկի և 0․7քմ հարթակի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 286 317 / երկու հարյուր ութսուն վեց հազար երեք հարյուր տասնյոթ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|