Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջները, Արաքսյա Ռազմիկի Պողոսյանի դիմումը և հաշվի առնելով, որ նրա ընտանիքին հատկացված հողամասից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջության՝ որոշում եմ.
- Արաքսյա Ռազմիկի Պողոսյանին, Ստյոպա Անդրանիկի Զոհրաբյանին և Հովակիմ Սուրենի Զոհրաբյանին հատկացված՝ / հիմք 13․12․2024թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր ս/մ 9366-ժ/գ 488 և ս/մ 9364-ժ/գ 421 / 0․151հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման մինչև 20% ավել օգտագործվող 0․01501հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել համատեղ սեփականության իրավունքը։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|