Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արման Սաֆարյանի 2025 թվականի փետերվարի 18-ի դիմումը, « Արայիկ Բաբայան » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024HKFYY5 ծածկագիրը և հաշվի առնելով, որ համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 20-րդ փողոց, թիվ 19 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 226.9քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Մարատ Արսենի Քերոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 226.9քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 110․2քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ։
- Ինքնակամ կառուցված՝ 48․3քմ խորդանոցի, 17․9քմ ծածկի, 38․0քմ անասնաշենքի, 1․6քմ պարիսպի, 3․7քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 110․2քմ բնակելի տան, 48․3քմ խորդանոցի, 17․9քմ ծածկի, 38․0քմ անասնաշենքի, 1․6քմ պարիսպի, 3․7քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 294 281 / երկու հարյուր ինսունչորս հազար երկու հարյուր ութսունմեկ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|