Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 141 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 18-ի թիվ 55 որոշումը և Աղասի Խաչիկի Խաչոյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Աղասի Խաչիկի Խաչոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 09072021-07-0092 վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք, գյուղ Նոր գյուղ՝ 07-049-0250-0103 կադաստրային ծածկագրով, 0․4հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել՝ բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
2.Պարտավորեցնել որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի բյուջե կատարել վճարում / 900105203179 հաշվեհամար / հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1 091 200 / մեկ միլիոն իննսունմեկ հազար երկու հարյուր / ՀՀ դրամ։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում: