Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի թիվ 633-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի ե) ենթակետի պահանջներով, որոշում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Քաղաքացիական Պաշտպանության պլանը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել համայնքի Քաղաքացիական Պաշտպանության պլանի կատարումն ապահովող հետևյալ փաստաթղթերը`
1) Հիմնական ցուցանիշներ՝ Ակունք համայնքի Քաղաքացիական Պաշտպանության վիճակի` 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ, համաձայն N 2 հավելվածի,
2) Պլանը՝ Ակունք համայնքի տարածքում հնարավոր իրավիճակի, համաձայն N 3 հավելվածի,
3) Սխեման՝ Ակունք համայնքի Քաղաքացիական Պաշտպանության ղեկավար կազմի կառավարման, կապի և ազդարարման, համաձայն N 4 հավելվածի,
4) Պլանը՝ Ակունք համայնքի Քաղաքացիական Պաշտպանության հետախուզության, համաձայն N 5 հավելվածի,
5) Հաշվարկը՝ Ակունք համայնքի բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովման, համաձայն N 6 հավելվածի,
6)Հաշվարկը՝ Ակունք համայնքի բնակչության պատսպարման, համաձայն N 7 հավելվածի,
7) Հաշվարկը՝ սահմանամերձ գոտու համայնքներից տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման, համաձայն N 8 հավելվածի,
8)Հաշվարկը՝ Ակունք համայնքի Քաղաքացիական Պաշտպանության ուժերի և միջոցների, համաձայն N 9 հավելվածի,
9)Հաշվարկը՝ կապի միջոցների, համաձայն N 10 հավելվածի,
10) Հաշվարկը՝ Ակունք համայնքի ինժեներական տեխնիկայի, համաձայն N 11 հավելվածի:
3.Ուժը կորցրած ճանաչել .
Ակունք համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը հաստատելու մասին>> N 111 որոշումը,