Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Համայնքի ավագանու կանոնակարգ"-ի 23-րդ կետը համայնքի ավագանին որոշում է. 1. Ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծվող մշտական գործող յուրաքանչյուր Հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել ավագանու 2-3 անդամի։
2.Մշտական հանձնաժողովների կազմերը`
ա) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով.
Ավագ Ավագյան, Կարեն Մնացականյան, Աղվան Հարությունյան
բ) ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով.
Արսեն Սիմոնյան, Անդրանիկ Հակոբյան, Վարդան Սամսոնյան
գ) սոցիալական, առողջապահության, բնության պահպանության, գիտության կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով.
Գարիկ Մկրտչյան, Էդիկ Տիգրանյան, Գոռ Մկրտչյան
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
|