Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Անդրանիկ Հովհաննեսի Հակոբյանի 2021 թվականի հունվարի 01-ի դիմումը, « ԵՐԻՑՈՒԿ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024A74W9H ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ՝ 07-049-0271-0014 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված 289․54քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Անդրանիկ Հովհաննեսի Հակոբյանին և Լուսինե Գագիկի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 289․54քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 247․11քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1300 ՀՀ դրամ:
- Իսկ ինքնակամ կառուցված՝ 3․25քմ սանհանգույցի, 16.17քմ ծածկի, 2․98քմ հենապատի, 12․09քմ հենապատի, 0․42քմ պարսպի, 0․24քմ պարսպի, 0․53քմ պարսպի, 2․11քմ պարսպի և 4․64քմ պարսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 780 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 247․11քմ բնակելի տան, 3․25քմ սանհանգույցի, 16․17քմ ծածկի, 2․98քմ հենապատի, 12․09քմ հենապատի, 0․42քմ պարսպի, 0․24քմ պարսպի, 0․53քմ պարսպի, 2․11քմ պարսպի և 4․64քմ պարսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 354 338 / երեք հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր երեսունութ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 15-ի « Անդրանիկ Հովհաննեսի Հակոբյանին և Լուսինե Գագիկի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման մասին » թիվ 986-Ա որոշումը։
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|