Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի,համայնքի ավագանին որոշում է ՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի սույն որոշմամբ սահմանված գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ չափաքանակների 20% -ը : 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Ավագանու անդամներ |