Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 սեպտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  հողային օրենսգրքի 2-րդ, 9-րդ և 35-րդ հոդվածների պահանջները,Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի 17 սեպտեմբերի  N 1066-Ն որոշման կարգի 7-րդ կետը, հաշվի առնելով Արաքսյա Գևորգի Հակոբյանի և Վահե Գևորգի Հակոբյանի կողմից կատարված մելորատիվ աշխատանքները, Վահե Գևորգի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.

 

  1. Արաքսյա Գևորգի Հակոբյանին և Վահե Գևորգի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 02072020-07-0151 վկայական / 07-028-0118-0009-ից կադաստրային ծածկագրով, 0․3414հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական 4-րդ կարգի վարելահողի:
  2. Վերը նշված հողատեսքի փոփոխությունը սահմանված կարգով ներառել ընթացիկ տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում:
  3. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner