Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 ապրիլի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, Կարեն Մուշեղի Մնացականյանի 2024 թվականի ապրիլի 17-ի դիմումը, « ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐԱՄԻ » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024GBY7ZY ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Զառ` 07-038-0017-0002-ից կադաստրային ծածկագրով, 0.04559հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 170․6քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

 

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 170․6քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության շենք-շինությունները ճանաչել օրինական:
  2. Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից համարել փոփոխված բնակավայրերի հասարակական կառուցապատման:
  3. Առաջարկել օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը կառույցն իրականացրած անձին՝ Կարեն Մուշեղի Մնացականյանին գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու՝ ինքնակամ կառուցված 170․6քմ հասարակական նշանակության շենք-շինությունները և 0.04559հա հողամասը, կամ սույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում`վարձակալության իրավունքով ձեռք բերելու:
  4. Ուղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում՝ 170․6քմ հասարակական նշանակության շենք-շինությունների մեկ մետր քառակուսու օրինականացման համար վճարել 12798 ՀՀ դրամ իսկ 0.04559հա հողամասի մեկ մետր քառակուսու համար 1877․7 ՀՀ դրամ:
  5. Ուղղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 170․6քմ հասարակական նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 2 183 339 / երկու միլիոն հարյուր ութսուներեք հազար երեք հարյուր երեսունիննը / ՀՀ դրամ, իսկ 0.04559հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե /900105203179 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 856 043 / ութ հարյուր հիսունվեց հազար քառասուներեք / ՀՀ դրամ:
  6. Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner