Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 ապրիլի 2024 թ.

ՍԻՐԱԿ ԺԻՐԱՅՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ԱՇՈՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Սիրակ Ժիրայրի Ղազարյանի 2022 թվականի օգոստոսի 09-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 11072022-07-0111 և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 4 բնակելի տուն  հասցեում ինքնակամ կառուցված 177․7քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Սիրակ Ժիրայրի Ղազարյանին և Հասմիկ Աշոտի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 177․7քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 132․4քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ:
  3. Ինքնակամ կառուցված՝ 19․7քմ օժանդակ շինության, 1․9քմ ավտոտնակի մասի, 20․2քմ ծածկարանի, 3․05քմ պարսպի և 0․45քմ պարսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ:
  4. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 132․4քմ բնակելի տան, 19․7քմ օժանդակ շինության, 1․9քմ ավտոտնակի մասի, 20․2քմ ծածկարանի, 3․05քմ պարսպի և 0․45քմ պարսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 266 977 / երկու հարյուր վաթսունվեց հազար իննը հարյուր յոթանասունյոթ / ՀՀ դրամ։
  5. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  6. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner