Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 դեկտեմբերի 2024 թ.

ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22,22․1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արտակ Վարդանի Գալստյանի 2024 թվականի նոյեմբերրի 8-ի դիմումը,  « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024UMEWTM ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 2-րդ փողոց, 27 հասցեում ինքնակամ կառուցված 186.6քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Արտակ Վարդանի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 186․6քմ արտաքին չափերով շենք-շինությունները, 1 / մեկ / բացված պատուհանը, 1 /մեկ / բացված դուռը, 2 / երկու / փակված դուռը,  1 / մեկ / փակված պատուհանը, 3 / երեք / բացված դուռը,  1 / մեկ / դուռ ձևափոխված պատուհանի և 1 / մեկ / փակված դուռը ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 50․2քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ:
  3. Ինքնակամ կառուցված՝ 109․6քմ անասնաշենքի, 3․4քմ զուգարանի, 20․9քմ հարթակի և 0․7քմ հարթակի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ:
  4. Ինքնակամ կառուցված՝ 1․8քմ պարիսպի օրինականացման համար վճար չգանձել, քանի որ կառուցված է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 22․1 կետի պահանջով։
  5. Իսկ ինքնակամ բացված, փակված կամ ձեվափոխված յուրաքանչյուր դռան, պատուհանի և բացվածքի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ 1673 ՀՀ դրամ։
  6. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 50․2քմ բնակելի տան, 1 / մեկ / բացված պատուհանի, 1 /մեկ / բացված դուռան, 2 / երկու / փակված դուռան,  1 / մեկ / փակված պատուհանի, 3 / երեք / բացված դուռան, 1 / մեկ / դուռ ձևափոխված պատուհանի, 1 / մեկ / փակված դուռան, 109․6քմ անասնաշենքի, 3․4քմ զուգարանի, 20․9քմ հարթակի, և 0․7քմ հարթակի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 235 826 / երկու հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր քսանվեց / ՀՀ դրամ։
  7. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  8. Ուժը կորցրաժ ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 11-ի « Արտակ Վարդանի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման մասին » թիվ 1070-Ա որոշումը։
  9. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner