Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Համլետ Հայրիկի Գրիգորյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024SRDZVC ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 18-րդ փողոց, 15 հասցեում ինքնակամ կառուցված 200.0քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Զոյա Արտաշի Գրիգորյանին, Համլետ Հայրիկի Գրիգորյանին և Նորայր Հենրիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 200․0քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 54․0քմ անասնաշենքի, 34․3քմ անասնաշենքի, 60․7քմ կցակառույցի, 33․4քմ օժանդակ շինության, 2․1քմ հարթակի, 8․1քմ ծածկի, 0․8քմ պարիսպի և 6․6քմ պարիսպի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 54․0քմ անասնաշենքի, 34․3քմ անասնաշենքի, 60․7քմ կցակառույցի, 33․4քմ օժանդակ շինության, 2․1քմ հարթակի, 8․1քմ ծածկի, 0․8քմ պարիսպի և 6․6քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 200 760 / երկու հարյուր հազար յոթ հարյուր վաթսուն / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|