Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի,«Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ ու 6-րդ մասերի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը,Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների/բնակավայրերի/քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N4/Ա-7 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկը,համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծման առաջադրանքը համաձայն հավելվածի։ |