Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համայնքի ավագանին որոշում է ՝ Հաստատել Ակունք համայնքի ավագանու 2018 թվականի թիվ 15 հերթական նիստի օրակարգը
1. Ակունք համայնքի 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները ու դրույքաչափերը սահմանելու մասին 2. Ակունք համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին 3. Ակունք համայնքի 2019թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին 4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի աշխատավարձի չափը որոշելու մասին 5.Ակունքի համայնքապետարանի աշխատակազմի 2019թվականի կառուցվածքը ,աշխատողների քանակը ,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 6. Ակունք համայնքի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին 7. Ակունք համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման մասին 8. Հողամասերը օտարելու և կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին : 9.Ակունք համանյքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների քննարկման մասին 10.Լիանա Մանեսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին 11.Ակունքի համայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 17-ի N40 որաշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից
Համայնքի ավագանու անդամներ |