Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2023թ դեկտեմբերի 22-ի թիվ 81-Ն որոշման հիմք ընդունելով Թաթոս Գեղամի Մաթևոսյանի կողմից ներկայացված հայտը ` որոշում եմ `
1.Ակունք համայնքում ավտոլվացման ծառայության օբյեկտում մանրածախ առևտրով զբաղվող Նոր գյուղ գյուղի << Թաթոս Մաթևոսյան Գեղամի >> անհատ ձեռնարկատիրոջը տալ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: