Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Վարդգես Երեմի Գրիգորյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի դիմումը, « Սուրեն Շախյան » անհատ զեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2021H742WS ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 1-ին փողոց, 8 վառելիքի լիցքավորման կետ հասցեում ինքնակամ կառուցված 178․8քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Վարդգես Երեմի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 178.8քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 66․4քմ ծածկի, 18․2քմ ծածկի, 23․8քմ ծածկի և 70․4քմ ծածկի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 3346 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 66․4քմ ծածկի, 18․2քմ ծածկի, 23․8քմ ծածկի և 70․4քմ ծածկի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 598 265 / հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր վաթսունհինգ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|