|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2024 թվականի N 1072-Ա |
ԳՐԻԳՈՐ ՍԻՄՈՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22․1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 29-ի դիմումը, « ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՕՆԻԿԻ » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024EBFQTB ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք, 15-րդ փողոց, 2/1 շինություն հասցեում ինքնակամ կառուցված 55.75քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Գրիգոր Սիմոնի Սարգսյանին և Արուս Գրիգորի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 55.75քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 55,75քմ անասնաշենքի օրինականացման համար վճար չգանձել, քանի որ կառուցված է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 22․1 կետի պահանջով։
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|