Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Մամիկոն Գեղամի Հակոբյանի 2025 թվականի հունվարի 9-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024AGAYZU ծածկագիրը և հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի, Ակունք համյնքի, Կոտայք բնակավայրում, 3-րդ փողոց 38 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 302.2քմ արտաքին չափերով շենք-շինությունների, 1 / մեկ / փակված պատուհանի, 2 / երկու / բացված դռան, 1 / մեկ / բացված պատուհանի և 1 / մեկ / դուռ ձևափոխված բացվածքի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Գեղամ Մամիկոնի Հակոբյանին, Ֆրիդա Պետրոսի Հակոբյանին, Արմենուհի Գեղամի Հակոբյանին, Լուսինե Գեղամի Հակոբյանին, Քրիստինե Գեղամի Հակոբյանին և Մամիկոն Գեղամի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 302.2քմ արտաքին չափերով շենք-շինությունները, 1 / մեկ / փակված պատուհանը, 2 / երկու / բացված դուռը, 1 / մեկ / բացված պատուհանը և 1 / մեկ / դուռ ձևափոխված բացվածքի ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 177․5քմ բնակելի տան, 1 / մեկ / փակված պատուհանի, 2 / երկու / բացված դռան, 1 / մեկ / բացված պատուհանի և 1 / մեկ / դուռ ձևափոխված բացվածքի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1422 ՀՀ դրամ:
- Ինքնակամ կառուցված՝ 24․4քմ օժանդակ շինության, 2․6քմ զուգարանի, 72․8քմ անասնաշենքի, 12․0քմ ծածկի, 10․2քմ ծածկի, 0․3քմ պարիսպի և 2․4քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 853․2 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 177․5քմ բնակելի տան, 1 / մեկ / փակված պատուհանի, 2 / երկու / բացված դռան, 1 / մեկ / բացված պատուհանի և 1 / մեկ / դուռ ձևափոխված բացվածքի, 24․4քմ օժանդակ շինության, 2․6քմ զուգարանի, 72․8քմ անասնաշենքի, 12․0քմ ծածկի, 10․2քմ ծածկի, 0․3քմ պարիսպի և 2․4քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 365 909 / երեք հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր ինը / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|