Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 մայիսի 2024 թ.

ԱԳԱՊԻ ՕՆԻԿԻ ԱՊԵՏՆԱԿՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ԳևՈՐԳԻ ԱՊԵՏՆԱԿՅԱՆԻՆ, ՆՈՒԲԱՐ ՀԱԿՈԲԻ ԱՊԵՏՆԱԿՅԱՆԻՆ և ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲԻ ԱՊԵՏՆԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հակոբ Գևորգի Ապետնակյանի 2024 թվականի ապրիլի 25-ի դիմումը, «ԳԻՍ ԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024MXTD2B ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կոտայք, 6-րդ փողոց թիվ 13 հասցեում ինքնակամ կառուցված 35քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Ագապի Օնիկի Ապետնակյանին, Հակոբ Գևորգի Ապետնակյանին, Նուբար Հակոբի Ապետնակյանին և Արման Հակոբի Ապետնակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 35քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 2․5քմ զուգարանի, 26․2քմ օժանդակ շինության, 4․5քմ ծածկի և 1.8քմ պարսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 853․2 ՀՀ դրամ:
  3. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 2․5քմ զուգարանի, 26․2քմ օժանդակ շինության, 4․5քմ ծածկի և 1.8քմ պարսպի  օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 29 862 / քսանինը հազար ութ հարյուր վաթսուներկու / ՀՀ դրամ։
  4. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  5. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner