Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 20-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 11-ի թիվ 30 որոշման հավելվածը և Գայանե Արմենի Թովմասյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 15072024-07-0095 վկայական / 07-049-0240-0051 կադաստրային ծածկագրով 0.02138հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-049-0240-0028 կադաստրային ծածկագրով, 0․06531հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասի սեփականատերեր` Գայանե Արմենի Թովմասյանին 100 000 / հարյուր հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Գայանե Արմենի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մուտք ու ելքը իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|