Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22,22.1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Վարդան Արտուշի Ստեփանյանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դիմումը, « Գնել Առաքելյան » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024N7JLMS ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կապուտան՝ 8-րդ փողոց, 12 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 370․3քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Վարդան Արտուշի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 370․3քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 7․4քմ պարիսպի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 524․4 ՀՀ դրամ։
- Ինքնակամ կառուցված՝ 172․4քմ կիսանկուղի, 172․4քմ բնակելի տան, 3․1քմ հարթակի, 5․2քմ զուգարանի և 9․8քմ պարիսպի օրինականացման համար վճար չգանձել, քանի որ կառուցված է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 22․1 կետի պահանջով։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 7․4քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 3 881 / երեք հազար ութ հարյուր ութսունմեկ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|