Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

ԲԱԲԿԵՆ ՄԱՐՏՈՒՆԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ԳՈՀԱՐ ՄԱՐՏՈՒՆԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՄԱՐՏՈՒՆԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22,22.1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Բաբկեն Մարտունի Ավագյանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դիմումը,  « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024XWG3VZ ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ՝ 14-րդ փողոց, 5 հասցեում ինքնակամ կառուցված 140․65քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Բաբկեն Մարտունի Ավագյանին, Գոհար Մարտունի Ավագյանին և Գեղամ Մարտունի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 140․65քմ արտաքին չափերով շենք-շինությունները 1 / մեկ / բացված պատուհանը և 3 / երեք / փակված պատուհանը ճանաչել օրինական: 
  2. Ինքնակամ կառուցված՝ 4,1քմ զուգարանի, 36․8քմ ծածկի և 6․7քմ ծածկի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ։
  3. Իսկ ինքնակամ բացված՝ փակաված կամ ձևափոխված յուրաքանչյուր դռան, պատուհանի և բացվածքի համար համայնքային բյուջե կատարել վճարում 1673 ՀՀ դրամ։
  4. Ինքնակամ կառուցված՝ 21․5քմ բնակելի տան, 9․1քմ ամառային խոհանոցի, 3․9քմ բաղնիքի, 33․0քմ անասնաշենքի, 8․3քմ օժանդակ շինության, 4․8քմ ծածկի, 6․0քմ ծածկի և 6․45քմ պարիսպի օրինականացման համար վճար չգանձել, քանի որ կառուցված է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 22․1 կետի պահանջով։
  5. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 4,1քմ զուգարանի, 36․8քմ ծածկի, 6․7քմ ծածկի, 1 / մեկ / բացված պատուհանը և 3 / երեք / փակված պատուհանը օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 54 473 / հիսունչորս հազար չորս հարյուր յոթանասուներեք / ՀՀ դրամ։
  6. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  7. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner