Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 25-ի թիվ 40 որոշման 3-րդ հավելվածը, Վաչե Վահրամի Մովսեսյանի դիմումը․ որոշում եմ.
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 20032024-07-0051 վկայական / 07-027-0037-0031 կադաստրային ծածկագրով, 0.1հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել Վաչե Վահրամի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 22122023-07-0243 / 07-027-0037-0019 կադաստրային ծածկագրով, 0․1հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի հետ:
- Սույն որոշման կատարման հսկողությունը և նոտարական վավերացման պարտականությունները դնել Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ստորագրման օրվանից:
|