Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, համայնքի ավագանու 2017թվականի հունիսի 8-ի թիվ 23-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 81-Ն որոշումների և հիմք ընդունելով <<ԷՖ ՆԵԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը. որոշում եմ
1.Տալ թույլտվություն «ԷՖ ՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զառ գյուղում գտնվող լուսավորության հենասյուների վրա տեղադրել 4,5 (չորս ամբողջ հինգ) քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ՝ թվով 5 (հինգ) չլուսավորվող բաներային պաստառ ՝ յուրաքանչյուրը 0,9 քմ, 1 քմ մակերեսի համար վճարելով ամսական 1500 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: