Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2024թ դեկտեմբերի 25-ի թիվ 77-Ն որոշման, հիմք ընդունելով <<ԲՅՈՒՐԱԿ ՌԵՍՏՈՐԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Ժորա Ռուբենյանի կողմից ներկայացված հայտը. որոշում եմ
1. Թույլատրել <<ԲՅՈՒՐԱԿ ՌԵՍՏՈՐԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Ակունք գյուղում տեղադրել 3քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: