Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 մայիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 57-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07032025-07-0135 վկայականը և Վաղինակ Անդրանիկի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կոտայք, Կենտրոնական փողոց, 36/2 պահեստ հասցեով անշարժ գույքը ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողին։
  2. Պարտավորեցնել Վաղինակ Անդրանիկի Խաչատրյանին ինքնակամ կառուցված՝ 17․32քմ արտադրական նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 49 258 / քառասունիննը հազար երկու հարյուր հիսունութ / ՀՀ դրամ, իսկ 0.00571հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե /900105203179 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 126 519 / հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր տասնիննը / ՀՀ դրամ:
  3. Սույն որոշման կատարման հսկողությունը և նոտարական վավերացման պարտականությունները դնել  Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
  4. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner