Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N ԳՍ/14․1/32660-2021 գրությամբ որպես մեթոդական աջակցություն համայնքներին տրամադրված օրնակելի կանոնադրությամբ սահմանված դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկը,Ակունք համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համանյքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 17-ի«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի,Նոր գյուղի,Կոտայքի ,Կապուտանի,Հատիսի,Զովաշենի,Սևաբերդի,Զառի համայնքապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին» թիվ 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) որոշման 2-րդ կետով հաստատված«Հավելվածը» շարադրել նոր խմբագրությամբ համաձայն«Հավելվածի»։
2․Առաջարկել Ակունք համայնքի ղեկավարին'«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրանցման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին :