Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համայնքի ավագանին որոշում է ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայքի ավագանու 2025թվականի յոթերորդ նստաշրջանի դեկտեմբերի 19 -ի թիվ 12 հերթական նիստի օրակարգը․ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2024թվականի դեկտեմբերի 25-ի N 97-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները ու դրույքաչափերը սահմանելու մասին 3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026 թվականին տեղական վճարների նոր տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելու մասին 4․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին 5․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքը,աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2026թվականի աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 7․«Ակունք համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային հիմնարկի 2026թվականի աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 8. Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարելու մասին 9.Հողամասերի նպատակային նշանակությունը փոփելու մասին 10․Հողամասերը Ակունք համայնքի սեփականություն ճանաչելու մասին 11․Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանման մասին 12․Ակունք համայնքի ավագանու 2025թվականի նոյեմբերի 11-ի N 79- Ա և N 80-Ա որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին 13․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին 14․Համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից
Համայնքի ավագանու անդամներ |