Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Աշոտ Գրիգորի Մնացականյանի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի դիմումը, « Աշոտ Հակոբյան Գուրգենի » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հիմք սեփականության իրավունքի թիվ՝ 23032018-07-0062 վկայակնը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 275-րդ թաղամաս, 41 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 403․78քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Աշոտ Գրիգորի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 403․78քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 184․35քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ:
- Ինքնակամ կառուցված՝ 67․8քմ խորդանոցի, 54․26քմ ծածկարանի և 97․37քմ ծածկարանի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 184․35քմ բնակելի տան, 67․8քմ խորդանոցի, 54․26քմ ծածկարանի և 97․37քմ ծածկարանի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 528 681 / հինգ հարյուր քսանութ հազար վեց հարյուր ութսունմեկ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|