Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին»օրենքի 8-րդ,9-րդ,10-րդ,11-րդ,12-րդ,13-րդ, 14-րդ հոդվածների,«Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի18-րդ հոդվածի1-ին մասի 18-րդ կետի,«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի,համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025թվականի տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը համաձայն հավելված 1-ի:
2․Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշման հավելված 1-ի.
1) 1-ին կետի 2)- րդ ենթակետի «բ»-ից «դ» պարբերություններով , 5-րդ կետի 5․1-ին և 5․2-րդ կետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0,5 գործակից։
2) 6-րդ, 7-րդ կետերով, 9-րդ կետի 1)-ին ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով 2-րդ ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով, 10-րդ կետի, 12-րդ կետի 1)-ին ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0,3 գործակից։
3)շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն որոշման հավելված 1-ի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0․5 գործակից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։