Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Աշոտ Պարսամի Հարությունյանին 2024 թվականի դեկտեմբերի 09-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024VMMUFX ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք, 1-ին փողոց թիվ 17 հասցեում ինքնակամ կառուցված 92․45քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Աշոտ Պարսամի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 92.45քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 44․9քմ ծածկի, 34․2քմ ծածկի, 1․5քմ ծածկի և 11․85քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 44․9քմ ծածկի, 34․2քմ ծածկի, 1․5քմ ծածկի և 11․85քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 92 801 / իննսուներկու հազար ութ հարյուր մեկ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|