Ղեկավարվելով՝ « Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 1-ին կետով », «Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածով », « Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով », « Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի թիվ 2-8 դրական եզրակացությամբ », հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 54-Ն որոշումը, Արմինե Բարսեղի Մարտիրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
- Արմինե Բարսեղի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 11092024-07-0127 վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք՝ 07-009-0118-0044 կադաստրային ծածկագրով, 0․05հա մակերեսով գյուղատնտեսական արոտավայր, այլ հողատեսքը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
- Պարտավորեցնել որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի բյուջե կատարել վճարում / 900105203179 հաշվեհամար / հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1 429 489 / մեկ միլիոն չորս հարյուր քսանիննը հազար չորս հարյուր ութսունիննը / ՀՀ դրամ։
- Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
|