Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2024 թ.

ՕՆԻԿ ԱՇՈՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Օնիկ Գալստյանի 2024 թվականի ապրիլի 15-ի դիմումը, «ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՒՍԻԿԻ» անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024NBPTQU ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 19-րդ փողոց, 8 տուն հասցեում ինքնակամ կառուցված 37․5քմ շենք-շինւթյունների, 2 (երկու) բացված դռան և 1 (մեկ) բացված պատուհանի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Օնիկ Աշոտի Գալստյանի պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 37․5քմ շենք-շինությունները, 2 (երկու) բացված դուռը և 1 (մեկ) բացված պատուհանը ճանաչել օրինական:  
  2. Ինքնակամ կառուցված՝ 17․49քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 դրամ:
  3. Ինքնակամ կառուցված՝ 18․36քմ գոմի և 1․65քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 դրամ:
  4. Իսկ ինքնակամ բացված, փակված կամ ձևափոխված յուրաքանչյուր դռան և պատուհանի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ 1673 ՀՀ դրամ:
  5. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 17․49քմ բնակելի տան, 18․36քմ գոմի, 1․65քմ պարիսպի, 2 (երկու) բացված դռան և 1 (մեկ) բացված պատուհանի օրինականացման համար վճարել ընդամենը 54 366 / հիսունչորս հազար երեք հարյուր երեսունվեց / ՀՀ դրամ։
  6. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner