Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Նվարդ Էդուարդի Շահմուրադյանի 2024 թվականի ապրիլի 3-ի դիմումը, « ԳԵՈԳԼՈԲԱԼ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024SQ2LS3 ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք, 35-րդ փողոց, 11-13 հասցեում ինքնակամ կառուցված 78․3քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Նվարդ Էդուարդի Շահմուրադյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 78․3քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 35․0քմ տաղավարի, 8․0քմ ծածկի և 35․3քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 35․0քմ տաղավարի, 8․0քմ ծածկի և 35․3քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 78 598 / յոթանասունութ հազար հինգ հարյուր ինսունութ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|