Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետով,Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29 թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետով. Ջանիկ Միքայելյանի դիմումը`որոշում եմ.
- Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրում Ջանիկ Գրիշայի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 28082025-07-0058 վկայական / 07-049-0047-0005 կադաստրային ծածկագրով, 0.1հա մակերեսով անշարժ գույքի բաժանման արդյունքում առաջացած՝ S1=0.05հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 1-ին տեղամասի 6-րդ փողոց, 12 հողամաս, իսկ S2=0.05հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 1-ին տեղամասի 6-րդ փողոց, 12/1 հողամաս։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|